26․01․2026թ․-ին Կնքվեց Համագործակցության հուշագիր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության միջև։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական գործընկերության զարգացման, աշխատանքային պայմանների բարելավման, տեխնիկական և առողջապահական անվտանգության մակարդակի բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, տեղեկատվության, վերլուծությունների և փորձի փոխանակման և այլ ուղղություններով։
| Имя* | |
| Ваш e-mail адрес* | |
| E-mail получателя* | |












