Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»-Lermet.am

Արհմիություն

Ինչպես ստեղծել Արհմիութենական կազմակերպություն

Աշխատանքային հարաբերություններում գործատուների և աշխատողների շահերի բախումը անխուսափելի է, քանի որ գործատուները շահագրգռված են քիչ ծախսերով մեծ եկամուտ ստանալ, իսկ աշխատողները պահանջում են իրենց կատարած աշխատանքի դիմաց արդար և համարժեք հատուցում:

Աշխատողը միայնակ ի վիճակի չէ գործատուի կամայականությունների և խախտումների դեմ պայքարելու: Ուստի, աշխատողների արհեստակցական միություններում միավորվելը անհրաժեշտ է, որը կնպաստի տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելուն և աշխատանքային հարաբերություններում դրանց պաշտպանելուն:

Բացի դրանից արհեստակցական միության ստեղծումը նպատակ ունի նաև`

- գործատուի հետ բանակցություններ վարելու և կոլեկտիվ պայմանագրեր կնքելու միջոցով սահմանել լրացուցիչ արտոնություններ, երաշխիքներ ու հատուցումներ կապված աշխատանքային հարաբերությունների հետ.

- գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.

- գործատուին ներկայացնել առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ.

- գործատուի հետ համագործակցել արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգևատրման և խրախուսման հարցերում:

Արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ:

Հայաստանի Հանրապետությունում արհեստակցական կազմակերպություն (միություն) ստեղծելու յուրաքանչյուր անձի իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրով և միջազգային իրավունքի այլ նորմատիվ ակտերով, իսկ դրա իրականացման մեխանիզմը սահմանված է “Արհեստակցական միությունների մասին” ՀՀ օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածներով, որոնց համաձայն` Արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն 3 աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ և այդ որոշմամբ էլ հաստատվում է արհմիության գարծունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթուղթը` նրա կանոնադրությունը, որը իր մեջ ներառում է`

- արհեստակցական կազմակերպության անվանումը.

- գործունեության առարկան և նպատակները.

- կառուցվածքը.

- մասնակից (անդամ) դառնալու ու մասնակցությունից (անդամակցությունից) դուրս

գալու կարգը.

- անդամների իրավունքներն ու պարտականությունները.

- գտնվելու վայրը.

- վերակազմավորման և լուծարման կարգը.

- կանոնադրությունում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարգը.

- մուտքի վճարների, անդամավճարների չափը, մուծումների կարգն ու գույքի ձեռք բերման այլ աղբյուրներ:

Արհեստակցական միությունը համարվում է ստեղծված նրա պետական գրանցման պահից, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կոկմից:

Անդամակցելով արհեստակցական միությանը աշխատողների համար հնարավորություն է ստեղծվում պաշտպանելու իրենց աշխատանքային իրավունքներն ու շահերը:

Լրացուցիչ տեղակատվություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային միթուայն իրավաբանական խորհրդատվական ծառայությանը՝ +374-10 52-87-33 հեռախոսահամարով, կամ tummjra@mail.ru էլ-հասցեով:

Իրավաբանական խորհրդատվական ծառայություն
Հաճախ տրվող հարցերի դարան
Ինչպես ստեղծել Արհմիութենական կազմակերպություն
Ինչպես դառնալ Արհմիության անդամ
Ճյուղային հանրապետական միության հայտարարությունը COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ
  • International Labour Organization
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
  • Արհմիությունների միջազգային միավորման Լեռնամետալուրգիական արդյունաբերության աշխատողների արհեստակցական միությունների ֆեդերացիա
  • Solidarity Center
  • Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն իրավաբանական անձանց միություն
  • IndustriAll Գլոբալ միություն