ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության դիրքորոշումը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման վերաբերյալ
Ճյուղային միությունը կարևորելով Հայստանում հարնային առողջության ապահովման գործընթացները իր դիքորոշումն է հայտնում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման ահնրաժեշտության վերաբերյալ, քանի որ այսօր Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից պատվաստումն է համարվում COVID-19-ի դեմ պայքարի և կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը:
Ճյուղային միությունը դիմում է Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտի բոլոր կազմակերպությունների գործատուներին և արհմիութենական ղեկավարներին. առաջնորդվելով Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ցուցումներով և օգտվելով «պետություն-գործատու-արհմիություն» սոցիալական գործընկերության հարթակի հնարավորություններից՝
- կազմակերպությունների աշխատողների շրջանում իրականացնել իրազեկման և բացատրական աշխատանքներ COVID-19-ի դեմ պատվաստման նշանակության վերաբերյալ,
- կիրառել խրախուսական միջոցառումներ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված աշխատակիցների նկատմամաբ,
- հնարավորինս աջակցել աշխատակիցների յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման գործընթացին (կորպորատիվ պայամանագրերի կնքում թեստավորող ընկերությունների հետ, թեստավորման ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում, այլ):
ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հարապետական միության նախագահ՝ Էդուարդ Փահլևանյան
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |