Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»-Lermet.am

Արհմիություն

Ինչպես դառնալ Արհմիության անդամ

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի արհեստակցական միություններում անդամակցելու իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ այդ իրավունքի իրականացման մեխանիզմները սահմանված են օրենսդրությամբ և յուրաքանչյուր արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ:

Համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի արհմիութենական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներ, ինչպես նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներն` իրենց դիմումի համաձայն: Արհմիության անդամները մուծում են անդամավճար կանոնադրությամբ սահմանված գումարի չափով:

Աշխատողի` մեկից ավելի կազմակերպության անդամ լինելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ:

Աշխատողը կարող է արհեստակցական միության անդամ լինել նրա հիմնադրման պահից կամ ազատ կամքի դրսևորումով անդամակցել տվյալ կազմակերպության կամ հարակից այլ կազմակերպության արհեստակցական միությանը:

Լրացուցիչ տեղակատվություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային միթուայն իրավաբանական խորհրդատվական ծառայությանը՝ +374-10 52-87-33 հեռախոսահամարով, կամ tummjra@mail.ru էլ-հասցեով:

Իրավաբանական խորհրդատվական ծառայություն
Հաճախ տրվող հարցերի դարան
Ինչպես ստեղծել Արհմիութենական կազմակերպություն
Ինչպես դառնալ Արհմիության անդամ
Ճյուղային հանրապետական միության հայտարարությունը COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ
  • International Labour Organization
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
  • Արհմիությունների միջազգային միավորման Լեռնամետալուրգիական արդյունաբերության աշխատողների արհեստակցական միությունների ֆեդերացիա
  • Solidarity Center
  • Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն իրավաբանական անձանց միություն
  • IndustriAll Գլոբալ միություն