Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»-Lermet.am

Մեր մասին

Պատմական ակնարկ

ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը (ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ) համախմբում է ոլորտի 70 տոկոսից ավելի ձեռնարկությունների արհմիութենական կազմակերպություններին, այսինքն՝ ներկայացնում և պաշտպանում է ոլորտի շուրջ 10000 աշխատողների շահերը:

Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի ձեռնարկություններում արհեստակցական կազմակերպություններ հիմնվել են դեռևս 1905-1907թթ-ին, երբ Անդրկովկասյան բոլշեվիկները լայնածավալ աշխատանքներ էին վարում տարածաշրջանում` ինտերնացիոնալ արհմիությունների հիմնման ուղղությամ: Այդ ժամանակահատվածում Հայաստանում հիմնվեցին առաջին արհեստակցական կազմակերպությունները, որոնց թվում էին նաև լեռնամետալուրգիական համալիրի այդօրյա խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք էին Ալավերդիի և Կապանի ձեռնարկությունները:

Այս և ոլորտի այլ ձեռնարկություններում ստեղծված ահրեստակցական կազմակերպություններն էլ առաջադրեցին ճյուղային կառույցում միավորման պահանջը, արդյունքում 1950-ական թվականներին հիմնադրվեց նաև ճյուղային միությունը:

Ժամանակի թելադրանքով` «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ընդունված` 5 դեկտեմբերի 2000թ) պահանջով, 2002թ նոյեմբերի 2-ի ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ և «Լեռմետարհմիություն» արհեստակցական կազմակերպության համատեղ համագումարում ստեղծվեց ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը, որը իր շարքերը համալրեց նաև ոսկեգործական ոլորտի ձեռնարկությունների սկզբնական արհեստակցական կազմակերպություններով:

Այսօր արդեն ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը (ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ) համախմբում է ոլորտի 70 տոկոսից ավելի ձեռնարկությունների արհմիութենական կազմակերպություններին, այսինքն՝ միավորում, ներկայացնում և պաշտպանում է ոլորտի շուրջ 10000 աշխատողների շահերը:

Իրավաբանական խորհրդատվական ծառայություն
Հաճախ տրվող հարցերի դարան
Ինչպես ստեղծել Արհմիութենական կազմակերպություն
Ինչպես դառնալ Արհմիության անդամ
Ճյուղային հանրապետական միության հայտարարությունը COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ
  • International Labour Organization
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
  • Արհմիությունների միջազգային միավորման Լեռնամետալուրգիական արդյունաբերության աշխատողների արհեստակցական միությունների ֆեդերացիա
  • Solidarity Center
  • Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն իրավաբանական անձանց միություն
  • IndustriAll Գլոբալ միություն