Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան «Սոլիդարիտի սենթր» Արհկենտրոնի աջակցությամբ ս.թ. հոկտեմբերի 26-27-ը անցկացրեցին սեմինար Աղվերանում լեռնամետալուրգիական ճյուղի երիտասարդ արհմիութենականների համար՝ «Արհմիության անդամակցության բարձրացման շարժառիթները» թեմայով:
Սեմինարի կազմակերպման շարժառիթ դարձավ Ճյուղային միության աջակցությամբ նոր ստեղծված՝ "ԲՕՍՏՕՆՋԵՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ" ՍՊԸ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ պետական գրանցումը:
Միության նախաձեռնությամբ սեմինարին հրավիրվեցին նաև արդեն տարիների փորձ ունեցող արհմիութենական կազմակերպությունների անդամ երիտասարդներ: Այս ձևաչափը հնարավորություն տվեց տարբեր կազմակերպությունների և փոձառությամբ երիտասրադ արհմիութենականներին փոխանակել ունեցած փորձն ու գիտելիքները, ինչպես նաև ձեռք բերել նոր ծանթություններ և ընկերներ:
Երկօրյա ինտերակտիվ սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու արհմիության գործառույթներին ու նպատակներին, խմբային աշխատանքի արդյունքում վերծանելու արհմիություններին անդամակցության առավելություններն ու թերությունները, նոր աշխատակիցների ներգրավելու հմտությունները:
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |