Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը պաշտոնապես նշվում է 2008թ.-ից (ՀՀ կառավարության որոշում, թիվ 396-Ն, 25 ապրիլի 2008թ.): Սակայն տոնի պատմական արմատներն ավելի խորն են. դեռեւս 1975թ.-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ սահմանվել էր, որ հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործի և մետալուրգի օր:
Հանքարդյունաբերության ոլորտում զբաղված են հազարավոր աշխատողներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են և ում քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:
ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը շնորհավորհում է Հայասատանի լեռնամետալուրգիական համալիրի բոլոր աշխատողներին և վետերաններին Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ:
Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ, բարեկեցություն, լավատեսություն և անձնական երջանկություն:
Թո'ղ Ձեր աշխատանքում լինեն ավելի շատ հաղթանակներ և քիչ հիասթափություններ, թող այն Ձեզ միշտ պարգևի ուրախություն․․․
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |