
Ս.թ. հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ արհեստակցական կազմակերպության հերթական 5-րդ Համաժողովը:
Համաժողովը հաշվետու- ընտրական էր:
Համաժողովի որոշումներ կայացնելու ձայնի իրավունքով 23 ընտրված պատվիրակներից բացի համաժողովի աշխատանքներին մասնկացում էին նաև «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը, Ճյուղային միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը, ընկերության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատողներ, այլ հյուրեր:
Համագումարին հաշվետու ելույթով հանդես եկավ արհկազմակերպության նախագահ Գայանե Բրությանը: Ներկաները դրական գնահատելով հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, շնորհակալական խոսք հնչեցրեցին Գայանե Բրությանի հասցեին՝ ընկերության արհկազմակերպությունում ծավալած երկարամյա արգասաբեր գործունեության համար:
Համագումարն ընտրեց նաև Արհկազմակերպության ղեկավար և վերահսկող մարմիններին :
«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ արհեստակցական կազմակերպության նախագահի պաշտոնում առաջարկված երկու թեկնածուներից ձայների մեծամասնությամբ ընտրվեց Արամայիս Պետրոսյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք նորընտիր նախագահին, մաղթելով նրան արդյունավետ աշխատանք ի նպաստ ընկերության բարգավաճման և աշխատողների շահերի…
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |