
Նպատակ ունենալով ամրապնդելու սոցիալական գործընկերությունը լեռնամետալուրգիայի ոլորտում, սույն թվականի սեպտեմբերի 9-11-ը ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կամակերպությունների ճյուղային Հանրապետական միության (ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ) նախաձեռնությամբ, IndustriALL Գլոբալ միություն և Աշխատանքի Միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ Կլոր սեղան քննարկում «Աշխատանքի պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև սոցիալական գործընկերության ամրապնդմանն ուղղված կառավարման մեթոդներն ու աշխատանքի պլանավորումը ձեռնարկություններում» թեմայով:
Կլոր սեղան քննարկման նպատակն էր ամրապնդել սոցիալական գործընկերությունը, ինչպես նաև ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ վեր հանել սկզբնական արհեստակցական կազմակերպությունների կողմից ոչ պետական վերահսկողության կիրառման իրական հնարավորությունները աշխատանքի պաշտպանության հարցերում։
Կլոր սեղանին մասնակցում էին Հայաստանում Սոցիալական գործընկերության բոլոր երեք կողմերի` Կառավարության, Գործատուների, Արհմիությունների ներկայացուցիչներ:
Բարձր գնահատելով նմանատիպ հանդիպումների, ինչպես նաև լեռնամետալուրգիական ոլորտի ձեռնարկությունների կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը, հատկապես աշխատանքի պաշտպանության և անվտանգության հարցերում, մասնակիցների կողմից առաջարկվեց այս ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական:
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |