
2022 թվականի փետրվարի 16-ին, 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տարածքում մի խումբ աշխատողների կողմից իրականացված ապօրինի գործողությունների կապակցությամբ հրավիրվեց ԶՊՄԿ արհկոմի նիստ, որն արձանագեց.
«2022 թվականի փետրվարի 16-ին, 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տարածքում կատարվող ՀՀ աշխատանքային օրենսդրության և ՀՀ Արհեստակցական կազմակերպությունների մասին օրենքին հակասող գործողությունները (ակցիաները) չեն կարող հանգել աշխատողների շահերի պաշտպանմանը, մասնավորապես աշխատավարձների բարձրացմանը առաջացած պահանջներին: Ղեկավարվելով «Զանգեզուրի պ/մ կոմբինատ» ՓԲԸ արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ և «Զանգեզուրի պ/մ կոմբինատ» ՓԲԸ արհեստակցական կազմակերպության և «Զանգեզուրի պ/մ կոմբինատ» ՓԲԸ միջև կնքված կոլեկտիվ պայմանագրով, աշխատողների շահերը և սոցիալ-տնտեսական պայմանները՝ աշխատավարձի բարձրացման պահանջները կարող են կարգավորվել բացառապես բանակցությունների միջոցով՝ կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում, սոցիալական գործընկերության մակարդակի բարձրացման առումով: Այլ գործողությունները կհանգեցնեն արհեստակցական կազմակերպության գործունեության խոչընդոտմանը, նաև աշխատողների շահերը ոչ պատշաճ ներկայացնելուն»:
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |