
Նոյեմբերի 24-ին Երևանի Holiday Inn հյուրանոցում տեղի ունեցավ համավարակի ազդեցությունը ՀՀ-ում զբաղվածության վրա. արհմիությունների խնդիրը ոչ ֆորմալ տնտեսության աշխատողների արժանապատիվ աշխատանքի ապահովման ճանապարհին> ուսումասիրության արդյունքների շուրջ քննարկում: Ուսումնասիրությունը, որը կատարվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ, իրականացվել է <Ոչ ֆորմալ զբաղվածությունը, ոչ ստանդարտ աշխատանքային պայմանագրերը, ինքնազբաղվածությունը և պլատֆորմային զբաղվածությունն էապես ներառող Հայաստանի Հանրապետության տնտեսության ոլորտներում աշխատանքային հարաբերությունների և պայմանների իրավական և գործնական միջավայրի վրա համաճարակի ազդեցության վերլուծություն> ծրագրի շրջանակներում: Հետազոտությունը կատարել է անկախ փորձագետ Ռուբեն Մարկոսյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միության նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀԱՄԿ-ի երիտասարդական խորհրդի նախագան ու անդամներ, <Համերաշխության կենտրոն> հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տետիան Սոլոդովնիկը, ծրագրի ղեկավար Մարիամ Չիբուխչյանը:
Նյութին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքէջում:
Հղումը այստեղ՝ http://www.hamk.am/post
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |