ԱՐՄԵՆԱԼ-ի բնապահպանները հաղթեցին ՌՈՒՍԱԼ-ի մրցույթում-Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»

ԱՐՄԵՆԱԼ-ի բնապահպանները հաղթեցին ՌՈՒՍԱԼ-ի մրցույթում

Երևան, 1 նոյեմբերի, 2021 թ. – «Ալյումինե խարամի պահպանման գոտու բարեկարգումը ԱՐՄԵՆԱԼ գործարանում» նախագիծը գրավեց առաջին տեղը «Տարվա բարելավում» մրցույթի  «Բնապահպանություն» անվանակարգում, որ անցկացնում է ալյումին արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից՝ ՌՈՒՍԱԼ-ը:

Նախագծի հեղինակներն են աշխատանքի պահպանության, արտադրական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանն ու բնապահպանության գծով մասնագետ Թամարա Զատիկյանը: Իրենց առաջարկության նպատակն է արտադրահարապարակում և դրան հարող քաղաքային տարածքի վրա բնապահպանական իրադրության բարելավումը, ալյումինե խարամի  բացասական ազդեցության նվազեցումը ձեռնարկության աշխատակիցների առողջության և շրջակա միջավայրի վրա:

         Մինչև վերջերս խարամ, որը պատկանում է 4-րդ դասի թափոնների կարգին, պահպանվում էր բացօթյա, նրա մակերևույթի գոշորշիները թափանցում էին օդ, մթնոլորտային տեղումների ազդեցությամբ առաջանում և հողի մեջ ներթափանցում էին վտանգավոր քիմիական միացություններ: Խնդրի չլուծված լինելը հանգեցնում էր 58 մլն դրամ (120 հազար դոլար) տուգանքի վտանգի բնապահպան մարմինների կողմից:

Նախագծի իրագործման համար ԱՐՄԵՆԱԼ-ում  արտադրական մասնաշենքերից և բնակելի տներից հեռու առանձնացվեց հատուկ ծածկված պահեստ բետոնե հիմքով, որտեղ տեղադրվեց կուտակված ալյումինե խարամը: Այժմ թափոնները մեկուսացված են արտաքին միջավայրի հետ ուղղակի շփումից, և վերացված է հողաշերտ ալյումինի միացությունների թափանցման հնարավորությունը:

            Կուտակված խարամը իրացվում է կողմնակի կազմակերպության միջոցով: Տարածքը, որտեղ պահվում էին թափոնները, մաքրվել է և նախապատրաստվել կանաչապատման, որը կանցկացվի հաջորդ տարվա գարնանը:

 

Տեղեկություններ գործարանի մասին

ԱՐՄԵՆԱԼ-ը 2000 թվականից ՌՈՒՍԱԼ-ի կազմում է: Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է և ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործվել է 1950 թ.:

 

Կապ՝

(098) 40-12-80

melkumyan_a@armenal.am


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

 
Իրավաբանական խորհրդատվական ծառայություն
Հաճախ տրվող հարցերի դարան
Ինչպես ստեղծել Արհմիութենական կազմակերպություն
Ինչպես դառնալ Արհմիության անդամ
Ճյուղային հանրապետական միության հայտարարությունը COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ
  • International Labour Organization
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
  • Արհմիությունների միջազգային միավորման Լեռնամետալուրգիական արդյունաբերության աշխատողների արհեստակցական միությունների ֆեդերացիա
  • Solidarity Center
  • Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն իրավաբանական անձանց միություն
  • IndustriAll Գլոբալ միություն