2024թ. սեպտեմբերի 27-29 IndustriAll Գլոբալ միության աջակցությամբ Աղվերանում տեղի ունեցավ սեմինար «Սոցիալական երկխոսություն աշխատավայրում, ներկա վիճակն ու բարելավման հնարավորությունները» թեմայով։
Հիմնվելով արդեն իսկ հաջողված փորձի վրա սեմինարը կազմակերպվել էր երեք ճյուղային ՝ Էլեկտրաարհմիության, Արդյունաբերության աշխատողների և Լեռնամետալուրգիական ոլորտի աշխատողների միությունների անդամ սկզբնական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Սեմինարի ընթացքում դասընթացավարի կողմից ներկայացվեց սոցիալական երկխոսության սահմանումը, նշանակությունը, հիմնական սկզբունքներն ու մոդելները, հաջողված պրակտիկայի օրինակներ, արվեց ակնարկ Հայաստանում և ամբողջ աշխարհում առկա իրավիճակի մասին։
Քննարկվեցին հիմնական արգելքներն ու խոչընդոտռները, գործատուների և արհմիությունների միջև կոնֆլիկտային դեպքերի ուսումնասիրույթունները։
Միջոցառմանը առցանց միացավ IndustriAll Գլոբալ միության գլխավոր քարտուղարի օգնական Քեմալ Օզկանը, նա մասնակիցներին ներկայացրեց «Սոցիալական երկխոսության զարգացումը համաշխարհային մակարդակում, այլ երկրների փորձը» թեմայով շնորհանդեսը։
Ամփոփելով աշխատանքը մասնակիցները ներկայացրեցին իրենց եզրակացություններն ու առաջարկությունները, առկա բացերն ու հետագա անելիքները քննարկվող հարցերի շուրջ։
Միջոցառման մասին կարող եք կարդալ նաև IndustriAll Գլոբալ միության պաշտոնական կայքում, հետևյալ հղմամբ՝ https://www.industriall-union.org/strengthening-armenias-labour-movement-social-dialogue-workshop-sets-path-for-future-collaboration :
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |