Երևան, 14 հուլիսի 2023 թ․ - Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերությներից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կառույցում է, նշեց իր մասնագիտական տոոնը՝ Մետալուրգի օրը։
«Մեր ձեռնարկությունը չի ունեցել անհոգ շրջաններ։ Բայց ամեն անգամ ընդհանուր ջանքերով մենք գտել ենք լուծումներ, հաղթահարել դժվարությունները և մղվել դեպի առաջ։ Հավատում եմ, որ այդպես կլինի միշտ, քանի որ աշխատանքային կոլեկտիվի վերածվել է համախումբ հզոր օրգանիզմի, որի բոլոր ստորաբաժանումները գործում են համաժամանակյա», - հայտարարեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը։
Մետալուրգի օրվա պատվին գործարանի լավագույն աշխատողների մի խումբ արժանացավ ոլորտային և գերատեսչական պարգևների։
Գլխավոր տնօրեն Ա. Զաքարյանը հանձնեց ՌՈՒՍԱԼ-ի պատվոգրեր անձնակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենին, գունավոր մետաղների ձուլող Արտակ Հովհաննիսյանին և կենտրոնական լաբորատորիայի լաբորանտ Սիրանուշ Իսրայելյանին։
Մետալուրգների, լեռնագործների և ոսկերիչների հանրապետական ճյուղային արհմիության անունից գործարանի զարգացմանն ուղղված բազմամյա աշխատանքի համար հուշամեդալներով պարգևատրվեցին գլխավոր մեխանիկի ծառայության վարպետ Արթուր Կարապետյանը, փաթթոցների վերափաթաթող Հովել Գրիգորյանը և մամլո քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը։
Տասնյակից ավելի ալյումինագործներ արժանացան ՌՈՒՍԱԼ-ի Դաունսթրիմ դիվիզիոնի, ԱՐՄԵՆԱԼ գործարանի, Մետալուրգների, լեռնագործների և ոսկերիչների հանրապետական արհմիության պատվոգրերի և շնորհակալագրերի։
Մետալուրգի օրվա առիթով ամփոփվեցին «Տարվա բարելավումներ» մրցույթի գործարանային փուլի արդյունքները երեք անվանակարգերով։ Հաղթողները ստացան պատվոգրեր և դրամական պարգևավճարներ։
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |