ԱՐՄԵՆԱԼ-ն անցկացրեց «Կանաչ ալիք» բնապահպանական գործողությունը-Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»

ԱՐՄԵՆԱԼ-ն անցկացրեց «Կանաչ ալիք» բնապահպանական գործողությունը

Երևան, 22  մայիսի, 2023 թ․ - Երևանի ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանը (ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում գտնվող) հաջողությամբ անցկացրեց «Կանաչ ալիք» բնապահպանական գործողությունը, որի նպատակն է չկիրառվող նոր տարածքների կանաչապատումը, բարեկարգ հողային հատվածների ստեղծումը։

         ԱՐՄԵՆԱԼ-ը երկրոդ անգամ է մասնակցում «Կանաչ ալիք» գործողությանը, որն ընդգրկում է Հայաստանում և Ռուսաստանում ՌՈՒՍԱԼ-ի ներկայության 18 քաղաքներ։

Երևանում կանաչապատման համար ընտրվել էր 250 քառակուսի մետր տարածքով հատված՝ գործարանի սանիտարական-պաշտպանիչ գոտու մերձակայքում։ Տեխնիկայի օգնությամբ այստեղ իրականացվել է շինարարական աղբի հեռացում, հողային շերտի  վերականգնում և վերամշակում։ Բոլոր տարիքի կամավորները, բանվորական և երիտասարդական խորհուրդների ներկայացուցիչների հետ մեկտեղ, հագած «Կանաչ ալիքի» տարբերանշանով շապիկներ և գլխարկներ, տնկեցին կեռասի, խնձորենու և դեղձենու 20 ծառ։ Մոտակա ժամկետում պտղատու ծառերը մշտապես ջրելու համար կստեղծվի հատուկ ոռոգման համակարգ։

 

            «Համախմբված թիմով մենք վերափոխեցինք ևս մեկ անբարեկարգ հողահատված։ Ապագա բերքը կդառնա արժանի պարգև արմենալականների և գործարանի հյուրերի համար», - հայտարարեց գործողության ամենաեռանդուն մասնակիցներից մեկը՝ ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը։

 

Նկարներում «Կանաչ ալիք» գործողության մասնակիցները

 

 

Կապ

(098) 40-12-80

melkumyan_a@armenal.am  

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

 
Իրավաբանական խորհրդատվական ծառայություն
Հաճախ տրվող հարցերի դարան
Ինչպես ստեղծել Արհմիութենական կազմակերպություն
Ինչպես դառնալ Արհմիության անդամ
Ճյուղային հանրապետական միության հայտարարությունը COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ
  • International Labour Organization
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
  • Արհմիությունների միջազգային միավորման Լեռնամետալուրգիական արդյունաբերության աշխատողների արհեստակցական միությունների ֆեդերացիա
  • Solidarity Center
  • Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն իրավաբանական անձանց միություն
  • IndustriAll Գլոբալ միություն