ԱՐՄԵՆԱԼ-ը հովանավորում է շախմատի աշխարհի մանկական առաջնության մասնակցին-Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»

ԱՐՄԵՆԱԼ-ը հովանավորում է շախմատի աշխարհի մանկական առաջնության մասնակցին

ԱՐՄԵՆԱԼ գործարանը ՌՈՒՍԱԼ-ի աջակցությամբ հովանավորում է յոթնամյա Դավիթ Մելքոնյանի մասնակցությունը շախմատի աշխարհի մանկական առաջնությանը, որը կանցկացվի սեպտեմբերին Բաթումում:

         Դավիթն Արաբկիր համայնքի շախմատի մանկապատանեկան դպրոցի սանն է, Երևանի չեմպիոնը և Հայաստանի առաջնության մրցանակակիրը:

            ԱՐՄԵՆԱԼ գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը հանդիպեց Դավիթ Մելքոնյանի և նրա մարզիչ Տիգրան Գասպարյանի հետ: Հյուրերը պատմեցին առաջնության մասին, որին կմասնակցեն 70 երկրներից ավելի քան 150 շախմատիստներ:

         Պատանի շախմատիստը ընկերական խաղ անցկացրեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրենի հետ և միասին նկարվեցին Հայաստանի, Ռուսաստանի և ՌՈՒՍԱԼ-ի դրոշների ներքո: Արթուր Զաքարյանը հյուրին նվիրեց գործարանի տարբերանշանով մարզահագուստ, ընկերության փայլաթիթեղի գլանիկ, գիրք բարեմաղթանքներով և խոստացավ օգնել ռուսերենի ուսումնասիրության հարցում:

«Մենք խորապես շնորհակալ ենք ՌՈՒՍԱԼ-ին ցուցաբերած հովանավորության համար, առանց որի մեր մասնակցությունը մրցույթին դժվարին կլիներ: Առավելագույն ջանքերը կներդնենք, որպեսզի արդարացնենք ընկերության և բոլոր շախմատասերների հույսերը», - ասաց Տ.Գասպարյանը:

Այցի ավարտին Դավիթը մարզչի հետ ծանոթացավ ձեռնարկության թանգարանի ցուցանմուշներին և փայլաթիթեղի արտադրության առավել հետաքրքիր տեղամասերին:

  

Կապ՝

098 40-12-80

melkumyan_a@armenal.am


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

 
Իրավաբանական խորհրդատվական ծառայություն
Հաճախ տրվող հարցերի դարան
Ինչպես ստեղծել Արհմիութենական կազմակերպություն
Ինչպես դառնալ Արհմիության անդամ
Ճյուղային հանրապետական միության հայտարարությունը COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ
  • International Labour Organization
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
  • Արհմիությունների միջազգային միավորման Լեռնամետալուրգիական արդյունաբերության աշխատողների արհեստակցական միությունների ֆեդերացիա
  • Solidarity Center
  • Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն իրավաբանական անձանց միություն
  • IndustriAll Գլոբալ միություն