
2021 թվականին ԱՐՄԵՆԱԼ գործարանը 220 մլն դրամի ներդրում է կատարել աշխատակիցների կյանքի որակի բարձրացմանն ուղղված սոցիալական ծրագրի իրականացման համար։
Այդ միջոցներից 125 մլն դրամը ծախսվել է սուբսիդավորվող սննդի վրա, որը շուրջօրյա տրամադրվում է ձեռնարկության ողջ անձնակազմին։ Ավելի քան 20 մլն դրամ ուղղվել է դրամական օգնությանը, հանրապետության առողջարանային հաստատություններում ճամփորդության արժեքի և վետերանների, թոշակի անցնելու դեպքում, վճարումների փոխհատուցմանը։ Կախված աշխատանքային ստաժից՝ նման վճարումների չափը կազմում է մինչև երեք ամսվա եկամուտ։
2021 թվականին ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատած Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին մոտ 600 հազար դրամ է փոխանցվել։
Սոցիալական փաթեթը նախատեսում է ալյումինի աշխատողների առողջության պաշտպանություն՝ գործատուի հաշվին։ Հաշվետու տարում 30 մլն դրամ է ծախսվել թիմի բոլոր անդամների կանխարգելիչ բուժզննման, հակակովիդային միջոցառումների և գործարանի բուժկետի պահպանման համար։
Փայլաթիթեղագլանման ձեռնարկության առանձին ծախսային հոդված է աշխատավարձի ինդեքսավորումը, որը վերանայվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ և հաշվարկվում Հայաստանի Հանրապետությունում գնաճի ցուցանիշների հիման վրա։ 2021 թվականին այդ նպատակով հատկացվել է գրեթե 50 մլն դրամ, ինչը 3,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա գումարը։
Հանքագործների և մետալուրգների արհմիության նախագահ Էդուարդ Փախլևանյանի խոսքով, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը բարձր է գնահատում ԱՐՄԵՆԱԼ-ի սոցիալական ծրագրի արդյունավետությունը և այն համարում է տարածաշրջանի առաջատար՝ հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության ոլորտում սոցիալական ուղղվածության առումով։
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |