Ս.թ. սեպտեմբերի 3-5 ին, IndustriAll Գլոբալ միության աջակցությամբ, ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ-ն Ծաղկաձորում անցկացրեց սեմինար-քննարկում Ճյուղային միության անդամ կազմակերպությունների ղեկավարների և նրանց ներկայացուցիչների համար:
2021թ սեպտեմբերի 4-ին Ծաղկաձորում կայացավ ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 7-րդ հերթական Համագումարը:
2021թ. օգոստոսի 18-ին Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղարդաշարի հյուրն էր ՀԱՄԿ-ի ուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը:
Դեռ 2017թ.-ից Ճյուղային միությունը նախաձեռնել և աշխատանքներ է տանում ՀՀ-ում «Աշխատատեղերի կահավորման կարգի» ներդրման ուղղությամբ:
Այս տարի հուլիս 18-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է հանքագործի և մետալուրգի օրը:
Նոր դրույթների համաձայն`Տեսչական մարմինը, օրենքով նախատեսվածից բացի, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի նկատմամբ:
Մեկնարկել է «ՀՀ լեռնամետալուրգիական ձեռնարկությունների աշխատողներին Ճյուղային միության կողմից ցուցաբերվող աջակցության ուժեղացում՝ շարունակվող համավարակի պայմաններում» ծրագիրը: